ԱՄՆ-ում հայագիտությունը փոքր թվով ակադեմիական մասնագետ ունեցող ուսումնասիրության ոչ մեծ դաշտ է: Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող մասնագետ գիտնականների թիվն էլ ավելի քիչ է եւ ԱՄՆ համալսարաններում քիչ տեղ ունեն: Թեկուզ այս իրադրությունը դժվար թե արմատապես փոխվի, սակայն երբեմն ջանքեր են թափում՝ նոր գիտական ծրագրերի եւ պաշտոնների ստեղծման ուղղությամբ: Այդպիսի ջանքեր է գործադրում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավարեւելյան Նովա համալսարանը՝ ձգտելով դրա համար բավարար ֆինանսավորում գտնել:

Ըստ «The Armenian Mirror-Spectator»-ի, համալսարանը ցանկանում է իր ուսումնասիրություններն ընդլայնել Ցեղասպանության ուղղությամբ: Դեկանի ավագ օգնական Սյուզան Մարշալը նշել է. «Մենք կցանկանայինք Ցեղասպանության ուսումնասիրության համար ավելի անկախ պլատֆորմ ունենալ, բացահայտել այն, ինչպես նաեւ ստեղծել առանձին ուսումնական ծրագիր կամ ծայրահեղ դեպքում մագիստրական եւ դոկտորական ծրագրերի շրջանակում մասնագիտություն ունենալ»:

Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը ծնվել է շնորհիվ ժամանակակից Ցեղասպանության ուսումնասիրության: Մարշալը հայտարարել է, որ  «ինչպես ցույց է տվել դոկտոր Քեմփբելի ուսումնասիրությունը, Հայոց ցեղասպանությունը հիմնականն էր համարվել 20-րդ եւ 21-րդ դարերի համար»:

Տվյալ համալսարանը ոչ միայն ցանկանում է ընդլայնել ցեղասպանության ուսումնասիրության իր ծրագրերն, այլ նաեւ ընդլայնել իր հայկական բաղադրիչը: Մարշալն ասել է. «Մենք քննարկում ենք հայերի Ցեղասպանության եւ վաղ ժամանակակից ցեղասպանությունների հետ առչնվող մի շարք դասախոսությունների հավանականությունը»: Բավարար չափով ֆինանսավորման դեպքում կկազմակերպվեն նաեւ հայերեն լեզվի դասընթացներ: