Նորվեգիայի հարավում խոշոր ավտոպատահար է գրանցվել, ավելի քան 30 մարդ տուժել է, այդ թվում՝ 22 երեխա։
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։Զանգվածային վթարը տեղի է ունեցել «Հեմ» թունելի ելքի մոտ՝ Օսլոյի եւ հարավային ափի քաղաքների միջեւ ընկած ավտոճանապարհին։
Ընդհանուր թվով 15-ից ավելի մեքենաներ են բախվել, այդ թվում՝ դպրոցական ավտոբուսը եւ մի քանի բեռնատարներ, հայտնում է ՆՏՎ-ն։Երկրում եղանակային ծանր պայմաններ են. Նախորդ գիշեր վրա հասած սառնամանիքը ճանապարհը սառցադաշտի է վերածել։




























