«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւը եդինոռոս Անդրեյ Իսաեւի վարքն անվանել է «հոգեվարք եւ հիստերիա», եւ հայտարարել, որ դիմել է Գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, որ Իսաեւն իր միկրոբլոգում խոստացել էր «կոնկրետ խմբագրի եւ դեղին թերթի»  հարցերը լուծել, որոնք «երեք պատգամավոր կանանց վրա կեղտոտ հարձակում»  են թույլ տվել։ Իսաեւը կոնկրետ անուններ չի տվել, սակայն բլոգերները ենթադրել են, որ խոսքը «ՄԿ»-ում հրապարակված՝ Պետդումայում «Միացյալ Ռուսաստանից» պատգամավորներ Իրինա Յորովային, Եկատերինա Լախովոյին եւ Օլգա Բատալինային քննադատող  «Քաղաքական պոռնկությունը փոխել է սեռը» հոդվածի մասին է։

«Ես շատ զարմացած եմ պարոն Իսաեւի արձագանքից, ով ցեխ  է լցրել թերթի վրա, որի հեղինակն ինքն է… «Քաղաքական պոռնկությունը փոխել է սեռը» հոդվածում «Միացյալ Ռուսաստանից» կին պատգամավորների հասցեին վիրավորանք չկա, խոսքը նրանց քաղաքական կարիերայի հանկարծակի փոփոխության մասին է։

«Միացյալ Ռուսաստանի» ղեկավարներից մեկի մոտ նկատվող հիստերիկան ու հոգեվարքը վկայում է այս կուսակցության մոտակա  վախճանի մասին։ Սակայն ես, որպես փորձառու որսորդ, մեկ անգամ չէ, որ ասել  եմ, որ վիրավոր գազանը շատ վտանգավոր է», - հայտարարել է գլխավոր խմբագիրն ու հաղորդել, որ մարտի 18 –ին Գլխավոր դատախազություն եւ մի շարք այլ կառույցներ կներկայացնի «փաստաթղթեր, որոնք կօգնեն ապահովագրել մեր թերթի լրագրողներին»։