Մայքլ Ջեքսոնի մահվան բազմաթիվ ենթադրությունների շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել։ Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները մշակում են ակամա սպանության վարկածը, իսկ գլխավոր կասկածյալը Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրրեյն է։

Հրապարակվել է բժշկի աշխատասենյակում խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաների ցանկը, հաղորդում է Fox News հեռուստատեսությունը։ Հյուսթոնի քաղաքի դատավորի թուլտվությամբ համապատասխան մարմինները կարող են փնտրել ոչ կանխամտածված սպանությունը ապացուցող իրեր կամ առարկաներ, որոնք իրենց հերթին կարող է վկայել Մյուրրեյի մեղսակից լինելու մասին։ Հայտնաբերված արարկաների շարքում է ֆենտերմինի 27 հաբ՝ քաշ գցելու դեղամիջոց, կլոնազեպամի հաբ՝ մկանները թուլացնելու դեղամիջոց, 2 CD սկավառակ եւ մի քանի փաստաթուղթ։

Նշենք, որ մասնագետների կարծիքով Մայքլ Ջեքսոնի մահը կապված է Propofol-ի օգտագործման հետ, որի ընդունումը թույլատրվում է միայն բժշկական հաստատություններում։ Իսկ երգչի փաստաբանը պնդում է, թե այն տեղեկությունը, որ Ջեքսոնի մահից առաջ Մյուրրեյը ուժեղ ցավազրկող է ներարկել նրան, չի համապատասխանում իրականությանը։