Հայ փորձագետ Սերգեյ Գալոյանը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կասկածում է քրեական աշխարհի հետ կապեր ունենալու մեջ: Իր կարծիքը Սերգեյ Գալոյանն ասաց այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանում քրեածին իրավիճակին վերաբերող հարցին նա պատասխանեց, որ հարեւան երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «մորատորիում. Էր հայտարարել «օրենքով գողերի» նկատմամբ, որի հետեւանքով, վերջիններս, իսկապես ձգտում էին չայցելել Վրաստան: Սակայն հիմա, երբ իշխանության է եկել Բիձինա Իվանիշվիլին, իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կփոխվի:

«Օրենքով գողերը կվերադառնան Վրաստան»,-համոզմունք հայտնեց Գալոյանը՝ նշելով, որ իր կարծիքով, այն, որ Իվանիշվիլին միլիոնատեր է, իսկ միլիոնատերերը, որպես կանոն, կապեր ունեն քրեական աշխարհի հետ:

Ճշտող հարցին, թե այսինքն Իվանիշվիլին կապվա՞ծ է քրեական աշխարհի հետ, փորձագետը պատասխանեց, որ նա քրեական աշխարհի հետ կապված է այնքանով, որքանով շատ այլ միլիոնատերերը կարող են նման կապեր ունենալ: «Կոնկրետ տվյալներ ես չունեմ»,-հայտարարել է Սերգեյ Գալոյանը: