Փորձաքննությունը հերքել է ենթադրությունները, թե Աբրամովիչի ֆրանսիացի փաստաբան Օլիվյե Մեցներին սպանել են: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է «գործընթացների թագավորի» մահվան նախնական վարկածը՝ նա խեղդվել է:

Բռնի մահվան ոչ մի հետք չի հայտնաբերվել դիակի վրա: Ինչպես հաղորդում է Ouest France-ը, հայտնի իրավաբանը մահից առաջ երկու գրություն է թողել: Իշխանությունները նրա մարմնի տոքսիկաբանական անալիզ են նշանակել, պարզելու համար, թե արդյոք նա ուժեղ ազդող դեղամիջոցներ չի ընդունել մահից առաջ, հաղորդում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայտնի ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Մեցները սեփական տան մոտ մահացած էին գտել: Հիմնական վարկածն ինքնասպանությունն է: 
63-ամյա իրավաբանի մարմինը հայտնաբերվել էր Մորբիհանի ծովածոցի ջրերում` Բրետանոի նրան պատկանող կղզուց ոչ հեռու: Տղամարդը մահվանից առաջ գրություն էր թողել: 

Մի քանի տարի առաջ Մեցները ներկայացնում էր Ռոման Աբրամովիչի շահերը, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Մեցների ծառայություններից օգտված ամենահայտնի ընկերությունն է Continental Airlines-ը, որին դատարանն անմեղ էր ճանաչել 2000թ. Փարիզում Concorde  զբոսանավի աղետի ենթարկվելու համար, գրում է og.ru-ն:

Մեցների հաճախորդների թվում են եղել նաեւ Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը, ֆրանսիական Societe Generale բանկի նախկին թրեյդեր Ժերոմ Կերվիելը եւ մի շարք այլ բարձրաստիճան անձինք ու պետական առաջնորդներ: