Մարսելում զինված տղամարդը ներխուժել է ատամնաբուժական կենտրոնի աշխատասենյակ, զենքով վիրավորել ներսում գտնվող մի քանի այցելուների եւ նրանց պատանդ վերցրել, հաղորդում է տեղի ոստիկանությունը: Նա որեւէ պահանջ չի ներկայացրել:
Դեպքի վայր են ժամանել «շտապօգնության» եւ ոստիկանական GIPN հատուկ ստորաբաժանման մեքենաները, հաղորդում է AFP-ն:
Ինչպես հայտնում է BFM.RU-ն, գրոհի ժամանակ ոստիկանական GIPN հատուկ ստորաբաժանման աշխատակիցներն սպանել են զինված տղամարդուն: Իսկ ահա «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ նա ծանր վիրավոր է:
Շենքից, որտեղ գտնվում է ատամնաբուժարանը, տարհանել են բոլոր մարդկանց: Դեպքի վայրում գտել են ատամնաբույժ կնոջ դիակը, ում գնդակահարել է չարագործը: Դեռեւս անհայտ են այդպիսի քայլի գնալու դրդապատճառները:




























