Ամերիկյան Նեւադա նահանգում զինծառայողների վարժանքների ընթացքում զինապահեստում պայթյուն է որոտացել, յոթ ծովային հետեւակներ են զոհվել: Դեպքը կատարվել է մարտի 18-ի ուշ երեկոյան: ԱՄՆ ծավային նավատորմի նավապետ Նիկոլաս Մենվեյլերը հաստատել է պայթյունի փաստը:

Life News-ը հայտնում է, որ շտապօգնության երեք ուղղաթիռներ վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Զինապահեստն օգտագործվում էր զինամթերքի պահման եւ վերամշակման համար: Կայանի ընդհանուր մակերեսը մոտ 600 քմ է: