Հնդկաստանում բրիտանացի կինը նետվել է Ագրա քաղաքի հյուրանոցի իր համարի պատշգամբից, որպեսզի փրկվի իր սենյակ ներխուժած բռնացողներից:

Բրիտանուհու խոսքով, մի քանի մարդ փորձել են բռնաբարել իրեն, եւ աղջկան այլ բան չի մնացել, քան նետվել պատուհանից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Lenta.ru-ի փոխանցմամբ, առավոտյան ժամը չորսին նրա սենյակ է մտել հյուրանոցի աշխատակիցը, ով կամ տնօրենն է եղել, կամ մենեջերը: Տղամարդն իր բանալիով բացել է դուռը եւ առաջարկել մերսել բրիտանուհուն: Հենց այդ առաջարկն էլ ահաբեկել է կնոջը: Անկման հետեւանքով նա աննշան վնասվածքներ է ստացել:

Միջադեպի մեղավորին ձերբակալել են, սակայն նա հրաժարվել է ընդունել իր մեղքը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մադհյա-Պրադեշ նահանգում վեց տղամարդիկ բռնաբարել էին շվեյցարացի զբոսաշրջիկին: Վեց հնդիկներն էլ ձերբակալվել են: