Քսանյոթ մարդ է զոհվել բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո նահանգում՝ սողանքների փլուզման հետեւանքով, եւս 40-ը վիրավորվել է։ Պետրոպոլիս քաղաքում, որտեղ հողաշերտը սահել է, մեկ օրվա ընթացքում տեղացել է տեղումների ամսական նորման։
Հրշեջներն ու փրկարարները հաղորդում են, որ զոհերի մեծ մասը ողջ-ողջ թաղվել է սեփական տների փլատակների տակ, նրանցից առնվազն երեքը երեխաներ են «ՌԻԱ Նովոստին»։
2011 թվականին հորդառատ անձրեւից առաջացած սողանքների ու ջրհեղեղների արդյունքում Պետրոպոլիսի շրջանում, որը տեղակայված է Ռիո-դե-Ժանեյրո նահանգի տարածքում, զոհվել է ավելի քան 900 մարդ։




























