Հնդկաստանի տուրիզմի նախարարությունը Agra Mahal հյուրանոցին զրկել է երեք աստղի վարկանիշից՝ այնտեղ կին զբոսաշրջիկին բռնաբարելու փորձից հետո: Այդ մասին ասված է Տուրիզմի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայից գնացած կինը, փորձելով փրկվել իր սենյակ ներխուժած հյուրանոցի տիրոջից, ցած էր նետվել պատշգամբից եւ վնասել  ոտքերը, ինչպես նաեւ ստացել գլխի վնասվածք: 

Ոստիկանությունը ձերբակալել էր հյուրանոցի տիրոջը, Ագրա քաղաքում գտնվող հյուրանոցի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: