Euronews հեռուստաընկերության «Լեռնային Ղարաբաղ. Փոփոխությունների քամին» ռեպորտաժը, որը ցուցադրվել է նախորդ տարվա նոյեմբերին, տեղադրվել էր հեռուստաընկերության կայքում, ապա ադրբեջանական կողմի պահանջով հանվել կայքից, կրկին վերականգնվել է կայքում:
Հիշեցնենք, որ տեսանյութը պատրաստվել էր Euronews-ի աշխատակիցների կողմից, որոնք այցելել էին Ղարաբաղ ու իրենց տեսանյութում ներկայացրել ԼՂ հակամարտության իրական պատկերը, իսկ ԼՂՀ-ն ֆիլմում ներկայացվում էր որպես անկախ պետություն:
Ռեպորտաժը հեռուստաընկերության կայքում հայտնվելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը, ինչպես եւ սպասվում էր, հիստերիա բարձրացրեց, ընդհուպ մինչեւ Euronews-ին ԱԳՆ նոտա հղելը: Դրա արդյունքում հեռուստաընկերության ղեկավարությունը ստիպված էր հեռացնել տեսանյութը իր պաշտոնական կայքից եւ պատասխան տեսանյութ պատրաստել «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի փախստականների ճամբարում» վերնագրով:
Սակայն անմիջապես այն բանից հետո, երբ նոր ռեպորտաժը հայտնվեց Euronews-ի կայքում, վերականգնվեց նաեւ նախորդ տեսանութը: Ռեպորտաժն արդեն հասանելի է http://ru.euronews.net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh հասցեով:




























