Կիպրոսի Կենտրոնական բանկը հայտնել է ռուսական բանկային ավանդների չափը: Այն գնահատվում է 4,943 - 10,225 միլիարդ եվրո` կախված հաշվարկման համակարգից, հայտնել է Կիպրոսի ԿԲ-ի ղեկավար Պանիկոս Դիմիտրիադեսը:
«Եթե հաշվենք միայն այն ավանդները, որոնցում պաշտոնապես նշված է «Ռուսաստան», կստացվի 4,943 միլիարդ եվրո», - ասել է Դիմիտրիադեսը «Վեդոմոստիի» հետ հարցազրույցում: Ըստ Կիպրոսի ԿԲ-ի ղեկավարի` եթե ենթադրենք, որ բոլոր «դատարկ ընկերությունները» ռուսներին են պատկանում, ապա կստացվի 10,225 միլիարդ եվրո:
Սակայն իրականում, ըստ նրա, այդ միջոցներից ոչ բոլորը կապ ունեն Ռուսաստանի հետ, այլ միայն` կեսը:
Իր հերթին TOP News.RU-ն հայտնել է, որ Կիպրոսի ԿԲ-ի ղեկավարի տեղակալ Եվդոկիմոս Քսենոֆոնտոսը խոստացել է, որ կղզու իշխանությունները կպաշտպանեն արտասահմանյան ավանդները:



























