Հուլիսի 24-ին գիշերը Ադրբեջանի Գուբայի շրջանի Վելվել գյուղում սարսափելի սպանություն է եղել։ Ինչպես հաղորդում է АПА-ն գիշերվա ժամը 3-ին նույն գյուղի 75 ամյա բնակիչ Բաբա Թարվեդիեվը սպանել է իր 35 ամյա Բահրամ տղային՝ կտրելով նրա գլուխը։

Նախնական վարկածով , սպանությունը եղել է ընտանեկան վեճի պատճառով։ Հարեւաններն ասել են, թե սպանվածի եւ նրա խորթ մոր միջեւ հաճախ բախումներ են եղել։ Վերջին բախումը ամենաբուռն է եղել եւ հոր միջամտությունը կոնֆլիկտին ավարտվել է ողբերգությամբ։