Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի բացառում ռազմական հակամարտության վերսկսման հավանականությունը երկրի արեւմտյան եւ հյուսիսային սահմաններում։
Ելույթ ունենալով Լոնդոնի միջազգային հարաբերությունների «Chatham House» Թագավորական ինստիտուտում՝ Սահակաշվիլին հայտարարել է, որ «նոր ներխուժումը հնարավոր է»։
Վրաստանի առաջնորդն իրեն համեմատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սահակաշվիլին նշել է, որ իրեն համարում են «տաք եւ մարտական», ինչպես իր ժամանակին համարում էին Չերչիլին՝ Ամերիկայում։




























