Փետրվարի 17-ին, ժամը 18.20-ի սահմաններում Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԵրԱԶ» մակնիշի 99 ՏԼ 900 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ՝ 1983 թ. ծնված Մարտին Ղարիբյանը եւ ուղեւոր՝ 1982 թ. ծնված Ալինա Հովհաննիսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է բավարար: