Ռուսաստանը հանդես է գալիս BRICS զարգացման բանկ ստեղծելու օգտին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում BRICS առաջնորդների հանդիպմանը:
Նրա խոսքով, կազմակերպության անդամ երկրները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու ՀԱՀ-ը, իրենցից ներկայացնում են աշխարհի ամենախոշոր շուկան եւ ստեղծում են համաշխարհային համախառն արտադրանքի գրեթե 30 տոկոսը:
«Այդ աշխատանքում լավ կռվան կլինի Զարգացման բանկի ստեղծումը: Ռուսաստանը կողմ է, որ նման ֆինանսական հաստատություն ստեղծվի»,- նշել է Պուտինը` հատուկ ընդգծելով, որ 2012թ. ռուսաստանի ապրանքաշրջանառությունը BRICS երկրների հետ հասել է ռեկորդային 105 մլրդ դոլարի:



























