Բրիտանական դատարանը հերթական վճիռն է կայացրել Ռուպերտ Մերդոկի մեդիակայսրության կողմից գաղտնալսման գործով: Դատարանը բանտերից մեկի նախկին պահակին եւ երկու նախկին ոստիկանների ազատազրկման է դատապարտել` դատապարտյալների մասին գաղտնի տեղեկությունները ներկայումս փակված News of the World թերթին փոխանցելու համար:

Դատավճիռները կայացվել են Elveden գործողության շրջանակներում, հետաքննություն, որը Սքոթլանդ-յարդը սկսել էր 2011թ.: Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ News of the World թերթի լրագրողներն ապօրինի գաղտնալսել են հեռախոսները, նաեւ կաշառել ոստիկանների եւ պաշտոնյաների:

Նախկին ոստիկան Ալան Թիրնին, նրա անհայտ գործընկերն ու բանտապան Ռիչարդ Թրանքֆիլդը դատապարտվել են համապատասխանաբար 10 ամսվա, 2 տարվա եւ 16 ամսվա բանտարկության, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Հետաքննության շրջանակներում ոստիկաներն ավելի քան 100 պաշտոնյա եւ Sun թերթի աշխատակից էր ձերբակալել: