Տաշեղներից պատրաստված գորգը, որը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, կպատրաստեն ի պատիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Գվատեմալայի մայրաքաղաքի բնակիչները: Գորգի պատրաստման տեխնոլոգիան չափաանց պարզ է, մամլված տաշեղներից արվում է գորգի հիմքը, որի վրա հետո ներկեր են ավելացվում եւ ծաղիկներ ամրացվում:

Բազմագույն գորգը կունենա 1,1 հազար մետր երկարություն, այժմ դրա վրա աշխատում են 1,6 հազար մարդ հենց քաղաքի փողոցներից մեկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Տաշեղներից կամ ավազից գունավոր գորգերը Զատիկի տոնախմբության ավանդական ատրիբուտներից է Գվատեմալայի որոշ քաղաքներում: Սովորաբար պատրաստումը սկսվում է մի քանի շաբաթ առաջ, իսկ պատրաստմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Նման արտառոց եղանակով Գվատեմալայի բնակիչները ցանկանում են հրավիրել Պապի ուշադրությունը եւ կանչել նրան Գվատեմալա: