ԱՄՆ Օքլահոմա նահանգի Թալսա քաղաքում ատամնաբուժարանի հաճախորդն ատամները բուժելուց հետո վարակվել է հեպատիտ С-ով եւ ՄԻԱՎ-ով: Տեղի իշխանությունները կոչ են արել ատամնաբույժ Սքոթ Հարինգթոնի նախկին հաճախորդներին ՄԻԱՎ-ի եւ B եւ С հեպատիտի թեսթ անցնել:

Ինչպես հայտնել է «Ինտերֆաքսը», պարզվել է, որ ատամնաբուժարանի աշխատակիցները չեն պահպանել հիգիենայի տարրական կանոնները. մի քանի անգամ օգտագործել են մեկ անգամ օգտագործելու համար նախատեսված ասեղները, ինչպես նաեւ առանց համապատասխան թույլտվության ուժեղ ազդեցության դեղորայք են օգտագործել: Ներկա պահին ատամնաբուժարանը փակվել է, իսկ նրա ղեկավարը ցուցմունք է տալիս: