NEWS.am-ը ներկայացնում է «Osservatorio Balcani e Caucaso»-ի կայքում հրապարկված խմբագիր եւ հետազոտող Ջորջիո Կոմայի հոդվածը որոշակի կրճատումներով.
Վերջին ամիսներին մի շարք միջադեպերը սրել են լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանական կողմից հռետորաբանությունն ավելի ու ավելի հակահայկական եւ ռազմատենչ է դառնում, ինչպես դա ակնհայտ երեւաց Սաֆարովի եւ գրող Աքրամ Այլիսլիի դեպքերի հետ կապված: Սակայն ադպես միշտ չէ, որ եղել է:
Ինչպես իր հոդվածում հիշեցնում է Արզու Գեյբուլաեւը, ներկայիս նախագահի հայրը` Իլհամ Ալիեւը, հայ լրագրողներին ընդհանուր առմամբ բարյացակամորեն է ողջունել: Ահա հատված 1999թ. հուլիսի 1 –ին հայ եւ վրացի լրագրողների ներկայությամբ Հեյդար Ալիեւի խոսքից. «Մենք հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Կարծում եմ, կկարողանանք հակամարտության կարգավորման միջոց գտնել, որը կհամապատասխանի թե Հայաստանի, թե Ադրբեջանի շահերին: Ես չեմ կարծում, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես կոնֆլիկտային իրավիճակում են գտնվելու: Ես այդպես չեմ կարծում: Բացի այդ, պատմությունը ցույց է տալիս, որ դա անհնար է:...Այնպես որ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել` խաղաղ ճանապարհով հակամարտության կարգովորման ու խաղաղության հասնելու համար»:
Հիմա մեջբերում եմ հատված ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի խոսքից. «Մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը ղարաբաղյան հակամարտության լուծումն է: Մենք շարունակում ենք մեր ջանքերը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր դիրքը շատ ամուր է: Մենք բանակցություններ ենք վարում եւ միաժամանակ ընդլայնում ենք մեր ռազմական հզորությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը շատ մեծ է. Ադրբեջանը տարեց տարի ավելի ուժեղ է դառնում, իսկ Հայաստանը թուլանում է: Մենք շարունակելու ենք Հայաստնի մեկուսացման ջանքերը: Այդ քաղաքականությունն աշխատում է: Մենք տեսնում ենք դրա արդյուքնները...Ցանկանում եմ ընդգծել, որ մենք մասնակցում ենք բանակցություններին: Բայց դրա հետ մեկտեղ այլ միջոցներ եւս ձեռնարկում ենք եւ պատրաստ ենք բոլոր մյուս տարբերակներին»:
Այսպիսով, Ալիեւը չի թաքցնում փաստը, որ ամրապնդում է իր ռազմական հզորությունը եւ փորձում է մեկուսացնել Հայաստանին:
Ես երկու մեջբերում ներկայացրեցի Հեյդար եւ Իլհամ Ալիեւների ելույթներից, որոնց միջեւ տասնամյակ է ընկած: Դրանք ցույց են տալիս, որ ինչ-որ բան փոխվել է: Հայր Ալիեւի հեռետորաբանությունը զարմանալիորեն խաղաղ է որդու համեմատ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հոր եւ որդու մոտեցումներին, ապա իսկապես ինչ-որ բան փոխվել է:




























