Հայաստանի լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

NEWS.am-ի տեղեկություններով, առաջիկայում Միրզոյանին այդ պաշտոնում փոխարինելու է կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը:

Երիցյանը ժամանակին ՕԵԿ անդամ էր եւ նրա գործուն ջանքերի շնորհիվ օպտիմալացվեցին հազարավոր ուսուցիչներ: ՕԵԿ-ի՝ 2006թ. կոալիցիան լքելուց հետո Երիցյանը լքեց հարազատ կուսակցության շարքերը եւ նշանակվեց Հայաստանի նախագահի խորհրդական, սակայն այդ պաշտոնից էլ կարճ ժամանակ անց հեռացվեց:

Նշենք, որ Սերգո Երիցյանի հիմնադրած Լոռեցիների հայրենակցական միությունը օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհել է «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչումը: