Աֆղանական Գազնի նահանգի համանուն քաղաքում ՆԱՏՕ-ի օդուժի ռմբակոծման արդյունքում մարտի 30-ին խաղաղ բնակիչներ են զոհվել։ Սպանվածների եւ վիրավորների մասին տվյալները հստակեցված չեն՝  8-ից 25։

Ըստ «Փաժվակ» գործակալության տվյալների՝ ներկայումս Գազնիի կենտրոնական քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ութ մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ բուժհիմնարկի ներկայացուցիչ Ահմադ Վալիի՝ ռմբակոծությունը տեւել է մեկ ժամ: ՆԱՏՕ-ի օդուժը հարված է հասցրել խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսին, վիրավորվել են 25 քաղաքացիական անձինք, նշել է նա: Նահանգապետի մամուլի քարտուղար ֆայսալ Սաբավունը նշել է, որ ռմբակոծության հետեւանքով զոհվել է առնվազն երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ յոթ մարդ: