Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը մեկնաբանել է «թարգմանության դժվարության» հետ կապված իրավիճակը, որը Կորեական թերակղզում նոր լարվածության պատճառ էր դարձել:

«Կարծում եմ, Հյուսիսային Կորեան ձգտում է միտումնավոր կերպով սրել իրավիճակը` միջազգային հանրությունից միջուկային շանտաժի սպառնալիքով տնտեսական տրանսֆերտների հասնելու նպատակով»,-նկատեց քաղաքագետը:

ԿԺԴՀ-ի կողմից Հարավային Կորեային հայտարարված պատերազմը «թարգմանչական դժվարությունների» պատճառով է. Փհենյանի հայտարարության բնօրինակում ասվում է, որ Հյուսիսային Կորեան  գործելու  է «պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով»  իր դեմ սադրանքի դեպքում, որոնք կարող են վերաճել «լայնամասշտաբ» եւ անգամ «միջուկային» պատերազմի: «Այդ պահից Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունները մտնում են ռազմական ժամանակահատվածի իրավիճակ»,-ասվում է կառավարության հատուկ հայտարարությունում: