Ռումինիայում սահմանադրական փոփոխություն են մշակել, որի համաձայն Մոլդովայի բոլոր քաղաքացիները ավտոմատ նաեւ ռումինացի կհամարվեն։ Օրինագծի հեղինակը ռումինացի պատգամավոր Օվիդիու Յանեն է, որը ներկայացնում է իշխող սոցիալ-ազատական միությունը։

«Կոմերսանտ Մոլդովան» հայտնում է, որ փոփոխությունը շուտով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Յանեն պարզաբանել է, որ օրինագծի ընդունումը Մոլդովայի բնակիչներին հնարավորություն կտա խուսափելու  ռումինական քաղաքացիության վերականգնման երկար գործընթացից: Յանեն նաեւ պատմել է, որ 2013թ. աշնանը նախատեսվում է հանրաքվե անցկացնել երկրի հիմնական օրենքի նոր տարբերակի ընդունման համար: