Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը Ղրիմի Ինքնավար Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար Անատոլի Մոգիլյովի հետ քննարկել է հայ պատմամշակութային ժառանգության պահպանման հարցեր, հայտնում է analitika.at.ua-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների հեռանկարները, նաեւ՝ հայ համայնքի եւ տեղի իշխանությունների փոխգործակցության հարցեր։ Կողմերը մատնանշել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժը եւ քննարկել դրա իրագործման ուղիները։

Անդրանիկ Մանուկյանը Անատոլի Մոգիլյովին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի խնդիրների հանդեպ ուշադրության համար։

Ավելի ուշ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսին, որը կայացել է Յալթայում։