ԱՄՆ իրավապահ մարմիններին չի բավականացնում մուտքն էլեկտրոնային փոստի արխիվներ, այժմ նրանք մտադիր են հետեւել փոստերին ու չաթերին իրական ժամանակում: «Համացանցում հետեւելու հնարավորություններն ընդլայնելը հանդիսանում է ՀԴԲ առաջնային խնդիրը»,- ՀԴԲ արդարատատության կառավարության ղեկավար Էնդրյու Վայսմանին մեջբերել է Berliner Zeitung-ը: Տեխնիկապես դա, իհարկե, անհնար է, սակայն անհրաժեշտ է հասնել դրան, ասել է Վայսմանը:
Համաձայն օրենսդրության` Microsoft եւ Google ընկերությունները պարտավոր են ամեն կերպ համագործակցել իրավապահ մարմինների հետ, եւ անհրաժեշտության դեպքում տեխնիկա տրամադրել` հետախուզության համար: ՀԴԲ աշխատակիցները մտադիր են ապագայում տվյալ պահին հետեւել ոչ միայն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Gmail-ը կամ Skype-ը, այլ նաեւ օնլայն խաղերի ֆորումները: Վայսմանի կարծիքով` նույնիսկ «Էրուդիտ» օնլայն խաղի չաթը կարող է հանցագործների համար պայմանավորվածության միջոց ծառայել:
Microsoft-ի տվյալներով` անցյալ տարի ընկրությունն ամբողջ աշխարհի պաշտոնյաներից եւ ոստիկաններից 75,378 հարցում է ստացել` բաժանորդների անձնական տվյալները բացելու համար: Եվ դրա մեջ չեն ներառվում Skype-ով եւ e-mail-ի արխիվներով կատարված զանգերի փոխանակման հարցումները:
Google ըբկերության աշխատակիցները հավաստիացրել են, որ անցյալ տարի ոստիկանությանը ներկայացրել են միայն բաժանորդների անուններն ու հասցեները, բայց ոչ նրանց e-mail-ի եւ IP-հասցեների վերաբերյալ տեղեկություններ: Թե ինչպես կզարգանան ոստիկանության հետ ընկերության համագործակցությունը` Google-ի աշխատակիցները չեն մեկնաբանել,հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:




























