Ուկրաինայի ընդդիմությունը մարտի 30-ին «Վեր կաց, Ուկրաինա» բողոքի ցույց է անցկացնում Չերնովցիում։
Ըստ կազմակերպիչների՝ երթին յոթ հազար մարդ է մասնակցել։
Սոբորնայա հրապարակում հավաքվել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաեւ՝ բնակիչներ, որոնք անտարբեր չեն, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Երթից առաջ կուսակցական ակտիվիստներին միացել են Արսենիյ Յացենյուկը եւ Օլեգ Տյագնիբոկը։ «Հարված» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հիվանդության պատճառով չի մասնակցում։
Մասնակիցների ձեռքին ազգային դրոշներ են, ընդդիմադիր ուժերի դրոշներ, պաստառներ՝ «Հանուն Ուկրաինայի, հանուն նրա ճակատագրի, հանուն պատվի եւ ազատության, հանուն ժողովրդի», «Կամք Ուկրաինային, կամք Յուլյային», «Հանուն արժանապատիվ կենսաթոշակի», «Հանուն արդար աշխատավարձի» եւ այլ գրառումներով։
«Գլավրեդը» հայտնում է, որ մարտի 29-ին ընդդիմության երթ էր անցկացվել Տերնոպոլում, ավելի վաղ՝ Իվանո-Ֆրանկովսկում։




























