«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը խաբեություն է անվանել այն սխեմաները, որոնք Ուկրաինան կազմակերպում է Եվրոպայում գազ ստանալու համար։ Այդ մասին նա հայտնել է «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում։

Նա  նշել է, որ «Գազպրոմին» քաջ հայտնի են ԵՄ տարածքից Ուկրաինա գազի հետադարձ մատակարարման ծրագրերը, թեեւ ընկերություն մասնագետները կասկածներ ունեն, որ նման մատակարարումներ չկան։

«Գազպրոմի» ղեկավարի խոսքով գազը հասնում է Եվրոպա եւ անմիջապես հետդարձ կատարում Ուկրաինա։ «Այս սխեմաները խաբեություն են հիշեցնում, պարզապես պարզաբանումների կարիք կա»,- ասել է Միլլերը։

Նա նաեւ հավելել է, որ «Գազպրոմն» առանձնապես մեծ հույսեր չի կապում ԱՄՆ-ում սլանցային գազի արդյունահանման հետ։ «Կարծիք կա, որ դա, ընդհանրապես, օճառի պղպջակ է եւ շուտով հօդս կցնդի», - ասել է Միլլերը։

BFM.RU-ն հայտնում է, որ մարտի 28-ին Ուկրաինան Եվրոպայից Հունգարիայով գազի ներկրում է սկսել։

Վարչապետ Ազարովը հայտարարել է, որ այդ քայլը բեկումնային է համարում Ուկրաինայի էներգետիկական անկախության ձեռքբերման  ճանապարհին։