Մայք Լազարիդիսը` Research In Motion (RIM) ընկերության հիմնադիրը հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին: Լազարիդիսս ընկերության փոխնախագահի պաշտոնը կլքի մայիսի 1-ին: «Ես հավատում եմ, որ BlackBerry 10-ի թողարկմամբ  կատարել եմ ընկերության ղեկավարության հանդեպ իմ բոլոր պարտականությունները: Ես զգում եմ, որ ընկերությունը լավ ձեռքերում եմ թողնում»,- այսպես է մեկնաբանել իր հեռանալը պարոն Լազարիդիսը, հաղորդում է  SMPNews-ը:

RIM ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին` երկու ընկերների` Մայք Լազարիդիսի եւ Լժիմ Բալսիլիի կողմից եւ նրանք ընկերությունը կառավարել են մինչեւ անցյալ տարի, երբ Բասիլին վաճառել է իր բաժինը: Ներկայումս գործադիր տնօրենի պարտականությունները կատարում է Թորսթոն Հայսը: