2009 թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 696 դեպք է գրանցվել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2008թ. այդ ցուցանիշը եղել է 456 հանցագործություն:

2009 թ. ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններում հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու 159 դեպք է գրանցվել (2008 թ.՝140): Բացահայտվել է 104-ը:

Նույն ժամանակահատվածում մաքսանենգության 72 դեպք է գրանցվել (2008 թ.՝69): Բացահայտվել է 45-ը: