Քենիայի գերագույն դտարանը լեգիտիմ է ճանաչել  նախագահական ընտրությունների արդյունքները եւ հաստատել է, որ երկրի նոր նախագահ է համարվում Ուխուրու Քենյատան:

Ընտրության արդյունքները վիճարկել էր  Քենյատայի մրցակից, վարչապետ Ռաիլա Օդինգան, հաղորդում է  Reuters-ը:

Քենյատան մեղադրվում էր մարդկության դեմ կատարված հանցագործության  համար` նախագահական ընտրություններին նախորդող անկարգությունների ժամանակ 1300 մարդու մահվան հետ կապված:

Քենյատայի նկատմամբ դատաքննությունը պետք է մեկնարկեր ապրիլի 11-ին, սակայն  ընտրությունների առաջին իսկ փուլում նա ընտրվել էր` ստանալով  50,07% ձայն: