Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրաձգության եւ ադրբեջանցի զինվորների զոհվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակը պահպանում է հրադադարի ռեժիմը:
Ինչ վերաբերում է զոհերին, Հասրաթյանն իր ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ տվեց իրադարձությունների պատճառները փնտրել իր «ԶՈՒ բարձիթողի բարոյահոգեբանական վիճակի մեջ»:
Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե Թարթարի շրջանի Գապանլի գյուղի մոտ հրաձգություն է տեղի ուենցել, որի արդյունքում սպանվել են ադրբեջանցի երեք զինվորներ, եւս չորսը վիրավորվել են:




























