Վենեսուելայի բանտերից մեկում գիշերային ակումբ է բացվել` լուսային էֆեկտներով եւ սթրիփթիզ պարուհիներով: Մարգարիտա կղզում գտնվող բանտում նշված հաստատության բացմանը մասնակցել են դատապարտվածների հարազատները, միջացառումը լայնորեն լուսաբանվել է սոցիալական ցանցերում, հաղորդում է Lenta.ru. –ն:

Բանտերի գծով նախարարության աղբյուրները լրատվամիջոցներին հաստատել են ուղղիչ հաստատությունում խոշոր միջոցառման մասին, սակայն գերատեսչության կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չի ներկայացվել:

Նշվում է, որ այդ հաստատությունում հիմնականում պահվում են թմրանյութերի արտադրության եւ վաճառքի համար դատպարատվածները:  Բանտում, ի դեպ, դատապարտյալներն անարգել օգագործում են ալկոհոլ եւ մարիխուանա: