Զատկին Նյու Յորքի բնակիչներն ավանդաբար Սուրբ Պատրիկի կաթոլիկական եկեղեցու մերձակայքում զբոսնել են տոնական գլխարկներով, որոնք տարեցտարի ավելի ու ավելի արտասովոր տեսք են ստանում: Հինգերորդ  պողոտայով նոր գլխարկներով զբոսնելու ավանդույթը 150 տարվա պատմություն ունի, արդեն այն ժամանակներում Նյու Յորքի  նորաձեւության հետեւորդները տոնական պատարագին այցելելը վերածել էին ամենահարուստ եւ շքեղ գլխարկների մրցույթի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայիս  «գլխարկների շքերթին» կարելի էր տեսնել Զատկի ձվերի տեսքով  գլխարկներ: Երեխաները կրում էին թռչնի բներ` ձագերով, իսկ կանաչ մորուքով տղամարդը  գլխարկին կենդանի թութակ էր դրել: Երկու ընկեուհիներ իրենց գլխներին Նյու Յորքի Վերազանո կամուրջի եւ զբոսանավի պատճեններն էին տեղադրել: Որոշ զույգեր էլ զբոսնել են կարծես թե իրենց նորաձեւ նախատատերի ու նախապապերի սնդուկներից գտած զգեստներով: