Ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին թղթակից Էմբեր Լիոնը հայտարարել է, որ աշխատանքի ժամանակ իրեն հանձնարարել են կեղծ լուրեր հաղորդել՝ Իրանի եւ Սիրիայի դեմ ագրեսիան պաշտպանող հասարակական կարծիք ստեղծելով:
Լիոնը խոստովանել է, որ ամերիկյան լրատվամիջոցները հակաիրանական քարոզչությամբ են զբաղվում, որպեսզի հասարակական աջակցություն ստանան Իրան ներխուժելու գաղափարի շուրջ: Նրա խոսքով՝ ներկայումս տեղի է ունենում նույնը, ինչ Իրաքի նկատմամբ՝ Իրանն ու Սիրիան ներկայացվում են որպես չար երկրներ, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ըստ ՍԱՀԱ-ի, Լիոնը պնդել է, որ CNN-ի աշխատակիցները հոնորար են ստանում ամերիկյան կառավարությունից եւ այլ երկրներից՝ կեղծ լուրեր հաղորդելու համար: Լրագրողուհին հայտնել է, որ «Ամերիկյան վարչակազմը չարաշահում է ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը, ինչն իշխանություններին իրենց քաղաքականության դեմ ցանկացած ելույթ կանխելու անսահմանափակ լիազորություններ է տալիս»:




























