Այսօր՝ ապրիլի 2-ին, համաշխարհային հումքային բորսաներում նավթի գինը նվազել է` կապված ԱՄՆ-ի վիճակագրական տվյալների վատ կանխատեսման հետ, որոնց հրապարակումը կարող է կրկին երկրում պաշարների աճ գրանցել:
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային հումքի մայիսիյան ֆյուչերսների գինը նվազել է 0,28 դոլարով, հասնելով 110,83 դոլարի՝ մեկ բարելի համար: WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,34 դոլարով, հասնելով 96,75 դոլարի՝ մեկ բարելի համար, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն:
Ապրիլի մեկին` երկուշաբթի օրը, Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային հումքի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,15 դոլարով, հասնելով 111,17 դոլարի` մեկ բարելի համար: WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսների գինն ընկել է 0,16 դոլարով, հասնելով 97,07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























