Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում պետք է հավատարիմ մնա «լինել մեկ քայլ առաջ» սկզբունքին: Հենց այդ սկզբունքին էր հավատարիմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիպրական խնդրի համատեքստում: Այդ մասին, ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, հայտարարել է նախկին կոնգրեսական, ամերիկա-թուրքական բարեկամության խմբի ղեկավար Ռոբերտ Վեքսլերը:
Հանդես գալով «Համագործակցության մոդել. կառուցողական մոտեցումներ թուրք-ամերիկյան հարաբերություններում» համաժողովում Վեքսլերը նշել է. «Սկզբունքը „լինել մեկ քայլ առաջ“, որը հռչակվեց Էրդողանի կողմից՝ կիպրական հարցում, պետք է կիրառվի նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում»:
Նախկին կոնգրեսականն իր հավանությունն է հայտնել երկու երկրների ղեկավարների մոտեցումներով՝ ընդգծելով, որ հարաբերությունների կարգավորումից կշահեն ինչպես Թուրքիան, այնպես էլ նրա բարեկամները ԱՄՆ-ում:




























