Այսօր՝ փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահի նստավայրում տեղի կունենա այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում է լինելու «Ժողովրդավարացման նախաձեռնության», PKK-դեմ պայքարի խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի, Իրաքի, Կիպրոսի եւ Հունաստանի հետ կապված արտաքին քաղաքական զարգացումները




























