Թուրքական լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացվել երկրի հարավ-արեւելքում գտնվող քրդաբնակ Դիրաբեքիրում անցկացվող գեղեցկության մրցույթում մասնակիցների ժապավենները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում անցկացվող «Աշխարհի քաղաքակրթությունների թագուհի» գեղեցկության մրցույթի մասնակիցներից 2-ը խիստ աչքի են ընկել, քանի որ նրանցից մեկը կրել է «Միսս Թուրքիայի հանրապետություն», իսկ մյուսը՝ «Միսս Դիարբեքիր» գրություններով ժապավեններ։

Թուրք հասարակությանը հատկապես զայրացրել է այն, որ Դիարբեքիրը կարծես առանձին պետություն մասնակցելիս լինի, իսկ «Միսս Թուրքիա» գրության փոխարեն եղել է «Միսս Թուրքիայի հանրապետություն» գրությունը։

Այս բողոքներից հետո կազմակերպիչները «Միսս Թուրքիայի հանրապետություն» գրությամբ ժապավենը փոխարինել են «Միսս Թուրքիա» գրությամբ։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։