Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր՝ փետրվարի 20-ին, ներկա կգտնվի վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլու թաղմանը, որը տեղի կունենա Բակուրիանիում։
Առավոտվանից մարզիկի տան մոտ են հավաքվել իշխանության ներկայացուցիչներ, պատգմավորներ, ընդդիմության ներկայացուցիչներ։ Նրանք բոլորը գալիս են հարգանքի տուրք մատուցելու մարզիկի հիշատակին։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ մարզումների ժամանակ, 21-ամյա վրացի մարզիկը կորցրել էր սահնակի կառավարումը, դուրս թռել սահուղուց եւ բախվել էր սյանը։
Նախնական տվյալներով հայտարարվել էր, որ վրացի մարզիկի մահը դժբախտ պատահար է եղել, ինչին հանգեցրել է իր իսկ սխալը։




























