ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող թիվ 252 բանաձեւի տակ ստորագրել է 126 կոնգրեսական: Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե բանաձեւի հեղինակները շարունակում են աշխատանքները այլ կոնգրեսականների եւս ներգրավելու ուղղությամբ:
Ըստ Վարդանյանի՝ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլի պատշաճ ըմբռնում ու զգոնություն այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտմանը եւ Միացյալ Նահանգների փաստաթղթերում հիմնավորված Հայոց Ցեղասպանությանը:



















