Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանն, այնուամենայնիվ, չի շարունակել մասնակցել Բուենոս Այրեսում տեղի ունեցող մրցաշարի 1/4 եզրափակչին։ Հիշեցնենք, որ թենիսիստը ոտքի մկանի վնասվածք ունի։
Նալբանդյանի մրցակից Ալբերտ Մոնտանյեսն, այսպիսով, ինքնաբերաբար կիսաեզրափակչի ուղեգիր է վաստակել։




























