Շաբաթ օրը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի արդյունքում սպանվել է մի երիտասարդ եւ ծանր վիրավորվել է նրա հայրը:

Վաղ առավոտյան երկու անհայտ անձ, կրակ բացելով «Մակարով» ատրճանակից, սպանել են Վուղար Բալաեւին (1985թ.): Սպանվածի հայրը՝ Իսմայիլ Բալաեւը (1957թ.), որ դիմադրություն է ցույց տվել, ծանր վնասվածքներ է ստացել: Չնայած վերքերին՝ նրան հաջողվել է հանցագործներից խլել զենքը:

Փաստի առիթով հարուցվել է քր.գործ: Ներկայումս ոստիկանությունը ճշտում է հանցագործների ինքնությունը, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը: