Մեզ նախոօրոք հայտնել էին, որ Էմմին ու Միհրանը շատ լավ զույգ են «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար եւ խոստացել էին, որ հենց այս զույգն էլ կմեկնի Օսլո։ Փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էմմի մայրը եւ պրոդյուսերը՝ Նադեժդա Սարգսյանը՝ հավելելով, որ այդ խոստումը տվել էր Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Ալեքսան Հարությունյանը։

Նա ժխտեց լուրերը, թե Էմմին վերջնականապես լքել է Հայաստանը եւ տեղեկացրեց, որ երգչուհին Միհրանի հետ ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգներում, ուր «Հեյ» երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանում։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցում էին նաեւ էմմի-Միհրան զույգը եւ Ռազմիկ Ամյանը։ Սակայն հաղթող էր դարձել Եվա Ռիվասը՝ «Apricote stone» երգով, ինչն էլ վրդովվեցրել էր Էմմին։