Միացյալ Նահանգների ռազմական ղեկավարությունը որոշել է թույլ տալ բանակում օգտագործել սահամանափակ թվով հիշողության քարտեր: Associated Press-ի հաղորդմամբ, հատուկ պատրաստված հիշողության քարտերը կներառվեն պիտույքների այն ցուցակի մեջ, որոնք բաժանվելու են զինվորականներին, սակայն դրանք առաջին հերթին կբաժանվեն Իրաքում եւ Աֆղանստանում գտնվող ստորաբաժանումներում, որտեղ այս սարքերը պետք են կարեւոր տվյալների պահպանման եւ փոխանցման համար:

Հատուկ մշակված նոր հիշողության քարտերը սարքային եւ ծրագրային պաշտպանություն ունեն, որոնք ապահովում են տվյալների հաղորդման անվտանգությունը: Նոր բանակային քարտերը սովորական հիշողության քարտերից ավելի թանկ կարժենան, սակայն թե որքա՞ն դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նոյեմբերին, Պենտագոնի համակարգիչների վրա զանգվածային հարձակումից հետո, Պենտանգոնի ղեկավարությունը առգրավեց բոլոր տեսակի հիշողության քարտերը եւ արգելեց դրանց օգտագործումը:

Հիշողության քարտերը կտրվեն այն ստորաբաժանումներին, որոնց համար դրանք ահրաժեշտ են լինելու՝ ռազմական գործողություններ իրականացնելիս, եւ ոչ թե վարչական օգտագործման համար: Մնացած այլ տեսակի կրիչները նախկինի պես արգելված են: