Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով փետրվարի 19-ին Լավրենտի Միրզոյանն իր դիմումի համաձայն ազատվել է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնից:
Կրթության եւ գիտության նախարարի մեկ այլ հրամանով Սերգո Երիցյանը նշանակվել է Լեզվի պետական տեսչության պետ:
Երիցյանը ժամանակին ՕԵԿ անդամ էր եւ նրա գործուն ջանքերի շնորհիվ օպտիմալացվեցին հազարավոր ուսուցիչներ: ՕԵԿ-ի՝ 2006թ. կոալիցիան լքելուց հետո Երիցյանը լքեց հարազատ կուսակցության շարքերը եւ նշանակվեց Հայաստանի նախագահի խորհրդական, սակայն այդ պաշտոնից էլ կարճ ժամանակ անց հեռացվեց:
Նշենք, որ Սերգո Երիցյանի հիմնադրած Լոռեցիների հայրենակցական միությունը օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհել է «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչումը:
Ի դեպ, Լավրենտի Միրզոյանը նշանակվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր:



















