Ստամբուլում ծնողները երեխային ուղղորդում են դիտել, թե ինչպես է կամուրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարում մի տղամարդ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 12-ի առավոտյան մի տղամարդ իր մեքենայով եկել է Ստամբուլի «Բողազիչի» կամուրջի մոտ եւ պատրաստվել ինքնասպանություն գործել կամուրջից նետվելու միջոցով։

Երբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները փորձում էին համոզել տղամարդուն հետ կանգնել այդ քայլից եւ խոստանում նրա խնդիրների լուծում, կամուրջի մոտակայքում գտնվող մի խոշոր հեռադիտակով հայրը որդուն ուղղորդում էր դիտել ինքնասպանություն գործել ցանկացող տղամարդուն։

Լրագրողի այն հարցին, թե երեխան ի՞նչ է նայում, հայրը պատասխանում է, թե դիտում են ինքնասպանության փորձ անողին եւ հեռադիտակը հարմարեցնում, որ երեխան լավ տեսնի այդ ամենը։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։