Ապրիլի 13-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում Վայոց ձորի մարզում` Վերնաշեն-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 31 ՏՏ 568 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21103» մակնիշի 78 VV 078 համարանիշի ավտոմեքենային։

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդ 40-ամյա Գարիկ Մարտիրոսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: