Ապրիլի 12-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առեւանգել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ 1989 թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ  Ա.-ին  իջեցնելով նրա «ԲՄՎ»   մակնիշի ավտոմեքենայից եւ նստելով ղեկին` դիմել է փախուստի: Ավտոմեքենան Արմավիր-Երեւան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: